Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Դինքի գործով Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել

Մայիս 05,2022 20:03 Share

«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի շրջանային դատարան  ներկայացված բողոքի քննությունն ավարտվել է։ 61 մեղադրյալների, այդ թվում՝ նախկին ոստիկանապետեր Ալի Ֆուաթ Յըլմազերի և Ռամազան Աքյուրեքի, ովքեր հանցավոր անփութություն են դրսևորել Դինքի սպանության գործում, ազատազրկման և արդարացման դատավճիռները հաստատվել են դատարանի կողմից։ Այսպիսով, դատարանի որոշմամբ հաստատվել է Ստամբուլի 14-րդ քրեական պալատի որոշումն առ այն, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենականները (FETÖ) աջակցել են սպանության հեղինակներին և հրահրողներին:

Անցած տարվա մարտին 76 մեղադրյալների վերաբերյալ վճիռներ էին կայացվել: Նրանցի 6-ը կալանավորվել են, իսկ 13-ը՝ փախուստի մեջ են:

Նրանցից նախկին ոստիկանապետ Ալի Ֆուաթ Յըլմազերը և Ռամազան Աքյուրեքը դատապարտվել են ցմահ բանտարկության՝ «դիտավորությամբ սպանության» համար: Ընդհանուր առմամբ 26 մեղադրյալներ դատապարտվել են տարբեր չափերով ազատազրկման։ Մինչդեռ 37 ամբաստանյալներ արդարացվել են, 13 ամբաստանյալների գործերն առանձնացվել են՝ փախուստի մեջ գտնվելու պատճառով։

Աղբյուր`    Ermenihaber.am/Sabah

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031