Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դիլիջանում կայացավ GastroFest գաստրոնոմիական փառատոնը

Մայիս 10,2022 22:00

Դիլիջանի քաղաքային զբոսայգում անցկացվեց գաստրոնոմիական մեծ փառատոն։ 20-ից ավել մասնակից, այդ թվում՝ ռեստորաններ, սրճարաններ, գինու տներ, Հայաստանի տարբեր մարզերից բնական մթերքների և խմիչքների արտադրողներ, հյուրերին ներկայացրին իրենց արտադրանքը։Փառատոնի մասնակիցները հյուրերի համար պատրաստել էին ճաշատեսակների ու խմիչքների այն հավաքածուները, որոնցով հայտնի է իրենց տարածաշրջանը։

Նրանք նաև կիսվեցին իրենց խոհարարական ավանդույթներով և սեփական հեղինակային հայեցակարգի գաղտնիքներով: Գաստրոնոմիկ քվեսթի շրջանակներում հյուրերը Դիլիջանի ռեստորաններում խոհարարական թեմաներով հատուկ առաջադրանքներ կատարեցին։

Յուրաքանչյուր փառատոնի օրվա վերջում հայտարարվում էին քվեսթի հաղթողները։Գաստրոնոմիական տոնավաճառից բացի անցկացվեցին խոհարարական վարպետության դասեր, մրցույթներ և ազգային պարերի վարպետաց դասեր «Կարին» համույթի կողմից։ Գաստրոփառատոնի գործընկերները պատրաստել էին Slackline մրցույթ՝ մարզաձև, որն իրենից ներկայացնում է քայլ հատուկ պարանի (ժապավենի) վրայով, որը ձգվում է ամրացված առարկաներից։ Քաղաքային լճում հյուրերի համար հասանելի էր կայակների և SUP տախտակների վարձույթ:

Փառատոնի յուրաքանչյուր օրն ուղեկցվել է կենդանի երաժշտությամբ և համերգներով տարբեր հայ երաժիշտների ու խմբերի կողմից, այդ թվում՝ Միքայել Ոսկանյան և Թառափ Տրիո, Tmbata Orchestra, «Տիեզերք» բենդ, Ավելուկ, Ռոզեն Թալ, Հայկ Կարոյի, Նիկ Տեր-Հովհաննիսյան, Դեյվ Գեոդակյան, Արման Փեշտմալջյան և DJ Սերժո: Փառատոնին ներկայացվել է նաև «Զինվորի տուն» բարեգործական տաղավարը, որտեղ կարելի էր գնել դիզայներական հուշանվերներ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներից։ Ամբողջ հասույթն ուղղվելու է վիրավոր զինվորների սոցիալական, առողջապահական և կրթական կարիքներին։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Գաստրոֆեսթի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031