Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկաններն ուժով բացեցին Մաշտոցի պողոտան. «Էս ի՞նչ եք անում, սաղ հայ ազգի պատիվը քցում եք»

Մայիս 17,2022 11:42

Հիշեցնենք, որ այսօր, վաղ առավոտից Երեւանում կրկին անհնազանդության գործողություններ են՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում ցուցարարները փողոցներ են փակել: Փակ էր նաեւ Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Նախ` վիճաբանություն սկսվեց փողոցը փակած ցուցարարների եւ 67 համարի ավտոբուսի վարորդի միջեւ: «Եկեք նստեցեք, քինանք Ղարաբաղ»,- ցուցարարներին առաջարկում էր վարորդը: «Գալիս ենք»,- արձագանքեցին ցուցարարները:

Վարորդին դուր չէր եկել ցույցը, նա ցանկանում էր շարունակել երթեւեկությունը, ապա վիճաբանությունը սահուն փոխանցվեց ոստիկանների եւ ցուցարարների միջեւ՝ վերածվելով քաշքշոցի: Ցուցարարներին քաշքշելով, վիրավորական արտահայտություններ հնչեցնելով ոստիկանները բերման էին ենթարկում: Այդտեղ էր նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը: Երբ նա փորձեց միջամտել՝ սաստելով ոստիկաններին՝ իրենց գործողությունների համար, լեզվակռիվ եղավ նաեւ ոստիկանի եւ պատգամավորի միջեւ:

«Էս ի՞նչ եք անում, սաղ հայ ազգի պատիվը քցում եք»,- բղավում էր ցուցարար մի կին, երբ ոստիկանները քաշքշելով եւ բիրտ ուժ կիրառելով բացում էին Մաշտոցի պողոտան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031