Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին մայրաքաղաք Երևանում՝ վարչապետը նշել է. «Մենք մեծ կարևորություն ենք տալիս Չեռնոգորիայի հետ հարաբերություններին և համոզված եմ, որ Ձեր այցը նոր խթան կդառնա մեր հարաբերությունների հետագա զարգացման համար: Հաճույքով արձանագրեցի, որ իրականում մեր մայրաքաղաքների միջև բավականին վաղուց հաստատված հարաբերություններ կան և դեռևս 1978 թվականին մեր մայրաքաղաքների միջև հարաբերությունների հաստատման հուշագիր է ստորագրվել: Հույս ունեմ, որ ահա այս նոր միջավայրում, երբ մեր երկրներն այլևս ունեն անկախություն, մենք կկարողանանք պատշաճ ձևով միջպետական հարաբերությունները զարգացնել և տնտեսական հարաբերությունները խորացնել: Պետք է խոստովանել, որ այսօր այդ առումով շատ բան չունենք պարծենալու: Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, ևս մեկ անգամ ողջունում եմ ձեզ մեր մայրաքաղաքում և համոզված եմ, որ լավ և տպավորիչ այց կունենաք»:

Զրուցակիցները քննարկել են տնտեսության, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը շահագրգռվածություն են հայտնել ջանքեր գործադրել՝ ընդլայնելու գործարար կապերը, առևտրաշրջանառության ծավալներն ու նպաստել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը և Միլո Ջուկանովիչը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Վարչապետը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին


















































