Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Քաղաքացիներն արդեն քարով էին հարվածում. հանդարտեցնելու համար նաեւ պետք է կիրառել հատուկ միջոցներ. Փոխոստիկանապետ

Հունիս 03,2022 22:05

«Քաղաքացիներն արդեն քարով էին հարվածում, այդ պատճառով ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով թե ինչու կառավարական առանձնատների մոտ ոստիկանների եւ քաղաքացիների բախման ժամանակ կիրառվեցին լուսաձայնային նռնակները:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան «Դիմադրության» շարժման մասնակիցների ելույթներից հետո, կառավարական առանձնատների մոտ տեղի ունեցան բախումներ այն բանից հետո, որբ երթը պետք է շարժվեր դեպի Ազգային ժողով:

Փոխոստիկանապետն ասաց, որ հարկ եղած դեպքում հանդարտեցնելու համար նաեւ պետք է կիրառել հատուկ միջոցներ։

Դիտարկմանը, թե խաղաղ ցույց էր, ի պատասխան փոխոստիկանապետն ասաց՝ «Խաղաղ ակցիա չէր»:

Լրագրողները Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեցին՝ հատուկ միջոցների կիրառումից կա՞ն տուժած քաղաքացիներ: Նա ասաց, որ այդ մասին ավելի ուշ կխոսի:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930