Լրահոս
Օրվա լրահոսը

Խոակին Կապառոս. «Թիմը շատ մոտիվացված է»

Հունիս 04,2022 00:07

Հայաստան-Իռլանդիա հանդիպմանն ընդառաջ՝ հունիսի 3-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և թիմի ավագ Վարազդատ Հարոյանի  նախախաղային մամուլի ասուլիսը։

(Հարցեր Խոակին Կապառոսին)

-Որքանո՞վ է առաջխաղացումը Cլիգայից Bլիգա վստահություն հաղորդել նրան և որքանո՞վ դժվար կլինի Հայաստանի հավաքականի համար արդեն Bլիգայում:

-Երբ մենք C լիգայից բարձրացանք B լիգա, ֆուտբոլիստները մեծ վստահություն ձեռք բերեցին իրենց ուժերի նկատմամբ: Մենք գիտակցում ենք այն բարդությունը, որ կապված է այս խմբում հանդես գալու հետ: Մենք հավատում ենք մեր ֆուտբոլիստներին, վստահությամբ ենք ներշնչված մեր ուժերի հանդեպ: Եվ, իհարկե, մեր երկրպագուների օգնությամբ կփորձենք լավ խաղ ցուցադրել առաջիկա հանդիպման ընթացքում: Մենք լավ ֆուտբոլիստներ ունենք և մրցակցում ենք ամենաբարձր մակարդակի վրա:

-Որքանո ՞վ է թիմը մոտիվացված՝ հաշվի առնելով 2011 թվականի Իռլանդիա-Հայաստան խաղում գրանցված արդյունքը:

-Թիմը շատ մոտիվացված է, դա երևում է մարզումների ժամանակ: Շատ հեշտ է այս թիմի խաղացողներին մոտիվացնել, որովհետև նրանք նվիրված են իրենց թիմին, իրենց երկրին: Այդ իսկ պատճառով մենք պետք է խաղից խաղ առաջ շարժվենք, և շատ մեծ խանդավառությամբ ու սպասելիքներով մոտենանք այս խաղին՝ բնականաբար, ամենայն հարգանքով վերաբերվելով մրցակցին, որը շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստներ ունի:

-Ինչպիսի՞ն էր ձեր խաղացողների արձագանքը Նորվեգիայի դեմ խաղի արդյունքի վերաբերյալ:

-Չեմ ուզում, որ ինձ հիշեցնեք այդ խաղը: Իհարկե, ծանր հարված էր բոլորիս համար, սակայն մենք կփորձենք վերականգնվել այդ խաղից հետո: Հուսանք, որ այս պարտությունը կծառայի նրան, որ մեր թիմը ավելի մեծ աճ գրանցի:

– Լուկաս Սելարայանը չժամանեց Հայաստանի հավաքական վնասվածքի պատճառով, կային ֆուտբոլիստներ, որ կարող էին հրավիրվել և ինչ-ինչ պատճառներով չեն հրավիրվել: 2 ֆուտբոլիստի անուն կտամ՝ Արթուր Միրանյան  և Ժիրայր Շաղոյան: Արդյո՞ք նրանք այս պահին պատրաստ չէին հավաքականին օգնելու և մասնավորապես Շաղոյանը, որը երիտասարդական հավաքականում է, իսկ այդ հավաքականը մեծ հաշվով խնդիր չէր լուծում:

-Բնականաբար կարող էին լինել ֆուտբոլիստներ և ոչ միայն ձեր նշած 2 ֆուտբոլիստները, այլև բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս մեր ազգային առաջնությունում: Այն խաղային որակների համար, որ ցանկանում ենք ստանալ այս հանդիպումների հետ կապված, մենք ունենք 4 հարձակվող: Այնպես որ մեր ցուցակը վատը չէ, սակայն միշտ էլ կարելի է քննարկել, և լավ նշան է, որ մարզասերները, ինչպես նաև լրագրողները քննարկում են և հարցեր են բարձրացնում դրա վերաբերյալ:

-4 դարպասապահ եք հրավիրել առաջիկա խաղերի համար, հարցս վերաբերում է Ստանիսլավ Բուչնևին: Լուրջ վնասվածք ուներ, երկար ժամանակ ապաքինվում էր, որից հետո խաղային պրակտիկայի խնդիր ունի: Ի՞նչ դրդապատճառներից ելնելով եք հրավիրել Բուչնևին և որպես շարունակություն նշեմ, որ ունենք Արամ Հայրապետյան, ով Ղազախստանի Պրեմիեր լիգայում համարվում է իր թիմի հիմնական դարպասապահը և բավականին փորձառու է: Արդյո՞ք դիտարկվում է Արամ Հայրապետյանը որպես հավաքականի թեկնածու, թեկուզ որպես պահեստային դարպասապահ: Եթե այո, ապա ինչու՞ թեկուզ այս պարագայում հրավեր չի ստանում:

-Բնականաբար մենք ելնում ենք վաղվա հանդիպումից՝ կազմելով մեր ցուցակը: Մեզ հետաքրքիր է խաղը: Դուք խոսում ք ցուցակից, իսկ մեզ հետաքրքրում է խաղը: Բայց ես կպատասխանեմ այդ հարցին: Այդ վնասվածքը կար, և այժմ նա շատ լավ ռիթմով պարապում է: Դրա ապացույցն այն է, որ մենք ստուգում ենք ֆուտբոլիստներին և նրանց ֆիզպատրաստության աստիճանը: Բնականաբար, դուք էլ եք դա տեսնում: Այժմ նրա ֆիզպատրաստության վիճակը ավելի լավ է, քան մեր վերջին հավաքի ժամանակ:

Ինչ վերաբերում է Հայրապետյանին, մենք դիտարկում ենք բոլոր այն ֆուտբոլիստներին, ովքեր կարող են կրել Հայաստանի հավաքականի մարզաշապիկը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Մամուլի ասուլիսը ամբողջությամբ՝ ստորև։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930