Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեմ Փաթափությանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հունիս 16,2022 22:20

Հունիսի 16-ին Հայաստանում գտնվող Նոբելյան մրցանակակիր Արդեմ Փաթափությանը, նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրել անմար կրակի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարանում Արդեմ Փաթափությանը ծանոթացել է մշտական և ժամանակավոր ցուցադրություններին և Պատվավոր հյուրերի հուշամատյանում կատարել գրառում՝ նշելով, որ Ցեղասպանության տարիներին նաև իր ընտանիքն է ենթարկվել բռնագաղթի։

Այցի ավարտին Արդեմ Փաթափությանը Հիշողության պուրակում տնկել է արծաթափայլ եղևնի:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930