Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արտասահմանյան գործուղման ծախսեր՝ Գյումրու բյուջեում

Հունիս 22,2022 22:33

Գյումրու համայնքային բյուջեում այսուհետ կառանձնացվեն արտասահմանյան գործուղման ծախսեր։

Բյուջեում նման հոդված ունենալու անհրաժեշտությունը ծագել է այն ժամանակ, երբ  սպորտսմեններից մեկը  պիտի մեկներ  արտերկիր՝ մրցումների, սակայն գումար չի ունեցել։ Սպորտսմենը  ձեռնունայն չի վերադարձել հարազատ քաղաք․ ապացուցել է,  որ Գյումրին իրոք  չեմպիոնների քաղաք է։

Այսօր նման բովանդակությամբ զրույց տեղի ունեցավ ավագանու նիստի ժամանակ։

Ավագանին հաստատեց արտասահմանյան գործուղման ծախսեր ունենալու անհրաժեշտությունը։

Քաղաքապետի  ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը մանրամասնեց․

«Փոփոխությունները վերաբերում են բյուջեին,  ասեմ, որ եկամուտների և ծախսերի գծով բյուջեն փոփոխություններ չունի։ Փոփոխությունը կատարում ենք հոդվածների տեղաշարժով։ Քանի որ 6-րդ ամիսն է, կիսամյակը վերջանում է, այդ իսկ պատճառով  նայում ենք՝ ինչ տնտեսում կունենանք և ինչ անհրաժեշտ ծախս կունենանք, մեկից պակասեցրել, մյուսին ենք ավելացրել, որպեսզի բյուջեն ունենա հավասարակշռված տեսք»։

Ավագանու անդամ Արման Բաղդասարյանը հարցրեց․ «Նայեցի, ավելացել էր արտասահմանյան գործողումների ծախսերը։ Ուզում եմ հասկանալ՝  որտեղի՞ց է տնտեսում եղել և ինչի՞ հիման վրա ենք ավելացնում արտասահմանյան  գործուղման ծախսերը»։

Լենա Ջիլավյանը պարզաբանեց․ « Որտեղի՞ց է տնտեսումը, մեկից չենք հանում, մյուսին ավելացնում, օրինակ՝ նայեք կոմունալ  ծառայությունների գծով տնտեսումը 5 միլիոն է, 5 միլիոնը պակասեցնում ենք, որից, կարող եմ ասել 3 միլիոնը հատկացնում ենք արտասահմանյան գործուղումների համար։

Ուրեմն մենք տարեսկզբին արտասահմանյան գործուղումների ծախս չենք պլանավորել  և ընթացքում կանգնեցինք  փաստի առջև․ ունեինք սպորտսմեն, որը պիտի գնար արտասահման մրցույթների, անվճարունակ էր ինքը, հատկապես որ հաղթող վերադարձավ տղան։ Արտասահմանյան գործուղումները մեզ անհրաժեշտ են, օգտագործեցինք , օգտագործեցինք, թե չէ, էլի կպակասեցնենք, այլ հոդվածի կավելացնենք տարեվերջ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930