Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ պետական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և  մասնակցել օրվա խորհրդին նվիրված հուշ-ցերեկույթին։

Այնուհետև երկրի ղեկավարն այցելել է զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների շիրիմներին։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ


















































 
                         
          
          
                                 
                                
 
                                    
                                    
                                   