Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզվում է՝ իշխանությունները նահանջել են ու փոխել իրենց իսկ բերած խստացումները». որ դեպքում լրագրողին կարող են զրկել հավատարմագրումից. «Ժողովուրդ»

Հուլիս 07,2022 09:26 Share

Դեռ մայիսի 17-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի, Սարգիս Խանդանյանի կողմից շրջանառության մեջ էր դրվել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Այդ նախագծով մասնավորապես ասվում էր, որ պետական հաստատություններում լրագրողների հավատարմագրումը կարող է դադարեցվել, եթե նրանք խախտեն կառույցի սահմանած կանոնները, սակայն կանոնները չկային սահմանված: Այս կանոնակարգումը բուռն դժգոհությունների տեղիք տվեց, քանի որ կարող էր դառնալ իշխանությունների համար մահակ, եւ իրենց համար ոչ սիրելի լրագրողներին զրկեին ԱԺ-ի հավատարմագրումից:

Պարզվում է՝ իշխանությունները նահանջել են ու փոխել իրենց իսկ բերած խստացումները:
Այժմ փոփոխված հոդվածը հետեւյալ տեսքն ունի. «Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից: Ընդ որում, լրագրողին հավատարմագրած պետական մարմինը սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցնել միայն, եթե հավատարմագրման դադարեցման՝ նախատեսված կանոնների խախտման համար գրավոր նախազգուշացվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, լրագրողը կրկին խախտում է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնները»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031