Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ինչի՞ն է պետք դեպի Քելբաջար մի քանի կիլոմետրանոց թունելը, և ինչո՞ւ է այն կառուցվում՝ շրջանցելով Լեռնային Ղարաբաղը. JAMnews

Հուլիս 07,2022 11:24

JAMnews. Ավտոմոբիլային ճանապարհի վրա, որը կապելու է Գյանջա քաղաքը Քելբաջարի հետ, կառուցվում է աշխարհի ամենաերկար թունելներից մեկը։ Այն անցնելու է Մուրովդաղի լեռնաշղթայի տակով։ Ադրբեջանի ինչի՞ն է պետք դեպի Քելբաջար տանող մի քանի կիլոմետրանոց թունելը, և ինչո՞ւ է այն կառուցվում՝ շրջանցելով Լեռնային Ղարաբաղը։

Թունելի երկարությունը կկազմի 11658 մետր, Ադրբեջանի իշխանությունների հավաստիացմամբ՝ այն դառնալու է աշխարհի ամենաերկար ավտոմոբիլային թունելներից մեկը։

Փորձագետ Նազիմ Համիդովի կարծիքով՝ այս թունելի կառուցումն ու շահագործման հանձնելու տարին ինքնին միանգամից մի քանի հարց է առաջացնում։

«Եթե նայենք քարտեզին, ապա արևմտյան կողմից Քելբաջարի շրջանը սահմանակից է Հայաստանին, հարավից՝ Լաչինի շրջանի հետ, որը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բայց Լաչինի շրջանով անցնում է 5 կիլոմետր լայնությամբ միջանցք, որը կապում է Հայաստանը Խանքենդիի (Ստեփանակերտ) հետ։ Խնդրահարույց է նաև արևելյան կողմը․ հին ճանապարհն անցնում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու տարածքով։

Անխոչընդոտ հաղորդակցության համար մնում է միայն հյուսիսային ուղղությունը։ Բայց…

Թունելը շահագործման կհանձնվի միայն 2025 թվականին։ Ինչպես հիշում ենք, նույն տարում լրանում է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության ժամկետը։ Պաշտոնական Բաքուն արդեն մի քանի անգամ իշխանությանը մոտ կանգնած տարբեր անձանց շուրթերով հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել խաղաղապահ առաքելությունը շարունակելու մասին պայմանագիրը Մոսկվայի հետ։ Ավելին, 2020 թվականի նոյեմբերի 10-ի պայմանագիրը դեռ չի վավերացվել երկրի խորհրդարանի կողմից։ Եթե հետևենք օրենքի տառին, ապա խաղաղապահներն ապօրինի են գտնվում ողջ աշխարհի կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքում։

Բայց այստեղ մենք ունենք մի քանի միլիոն դոլար արժողությամբ թունելի կառուցման նախագիծ, թունել, որը կարելի էր նաև չկառուցել, եթե վստահ լինեինք, որ մինչև 2025 թվականը Բաքուն անխոչընդոտ հասանելիություն կունենա Աղդերից Քելբաջար տանող ճանապարհի նկատմամբ։ Ըստ ամենայնի, նման վստահություն չկա։ Բայց ամեն դեպքում, երկրորդ՝ այլընտրանքային ճանապարհը ոչ մեկին չի խանգարի։

Ինչ վերաբերում է աշխարհի ամենաերկար թունելներից մեկի մասին հայտարարություններին, ապա Մուրովդաղի թունելն անգամ ամենաերկարների առաջին հարյուրի մեջ չի մտնում։ Եթե վերցնենք համաշխարհային մասշտաբով։ Բայց, անկասկած, տարածաշրջանային մասշտաբով սա հսկայական նախագիծ է»,- հայտարարել է Համիդովը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031