Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանը որոշեց Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն»․ Մնացական Մարտիրոսյան

Հուլիս 07,2022 14:38

«Դատարանը որոշեց պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարել՝ Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն»,-ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Ըստ դատարանի որոշման՝ դատաբժշկական փորձաքննությունը կհանձնարարվի ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնին։ Մնացական Մարտիրոսյանը նշեց, թե փորձաքննությանն ինչ հարցեր են առաջադրվել․«Դատաբժշկական փորձաքննությանն առաջադրվել են հարցեր, թե Աղվան Հովսեփյանն ինչ հիվանդություններով է տառապում, տառապել և ինչպիսի՞ ախտորոշմամբ և ի՞նչ վաղեմություն ունեն դրանք։ Նրա առողջական վիճակը 2021-ի սեպտեմբերի 8-ից մինչև օրս բացասական դինամիկա ունեցե՞լ է, թե՝ ոչ, եթե այո, ապա նա ինչպիսի՞ բուժօգնություն ստանալու կարիք ունի, ի՞նչ ծավալով, ի՞նչ պայմաններով և ինչպիսի՞ բուժհաստատություններում։ Աղվան Հովսեփյանի հիվանդությունները դասվո՞ւմ են ՀՀ կառավարության 26․05․2006-ի թիվ 829 որոշմամբ նշված հիվանդությունների շարքին, դրանք քրեակատարողական հիմնարկների պայմաններում խոչընդոտո՞ւմ են նրա նկատմամբ՝ որպես խափանման միջոց կալանքի և պատժի կիրառմանը, արդյոք ճի՞շտ է Աղվան Հովսեփյանին տրված ախտորոշումը։ Աղվան Հովսեփյանի մոտ ախտորոշված հիվանդությունները պատճառահետևանքային կապի մեջ գտնվո՞ւմ են նրա տարած վիրահատության հետ, վիրահատությունից հետո սկսված բարդություններն արդյոք անցողի՞կ են։ Որոշմամբ հանձնարարվում է տրամադրել քրեական գործերի նյութերում առկա բժշկական փաստաթղթերը»։

Ըստ որոշման՝ թույլատրվում է փորձաքննությանը մասնակցել ամբաստանյալ Աղվան Հովսեփյանին և նրա պաշտպաններին։

Աղվան Հովսեփյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատական նիստերի դահլիճում միջնորդեց նիստը հետաձգել՝ պատճառաբանելով, որ Աղվան Հովսեփյանի մոտ շաքարային դիաբետի 21 միավոր է գրանցվել, ինչը խիստ բարձր է, և նա պետք է դեղորայք ստանա։

Առողջական վիճակի հետ կապված դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 18-ին՝ ժամը 11։30-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031