Լրահոս
Օրվա լրահոսը

«Էքստրա 3 ԳԲ»․ մատչելի գերարագ ինտերնետ Ucom շարժական կապի բաժանորդների համար

Հուլիս 07,2022 16:49

Սույն թվականի հուլիսի 7-ից Ucom շարժական կապի ծառայության կանխավճարային և հետվճարային Unity և Level Up սակագնային պլանների  բոլոր բաժանորդները մեգաբայթերի հիմնական ծավալը սպառելուց հետո կարող են շարունակել օգտվել գերարագ ինտերնետից՝ ակտիվացնելով «Էքստրա 3 ԳԲ» փաթեթն ընդամենը  500 դրամով։

Առաջարկը հասանելի է շարժական կապի ծառայության Level Up 1700, Level 1700 մարզային, Level Up 2700 կանխավճարային սակագնային պլանների, ինչպես նաև «Յունիթի» փաթեթում ներառված Unity 1500 և Unity 3500 սակագնային պլանների բաժանորդներին։ «Էքստրա 3 ԳԲ» փաթեթը կարող են ակտիվացնել նաև հետվճարային Level Up 3000 և Unity 8000, Unity 7000 մարզային և Unity 9000 մարզային սակագնային պլանների բաժանորդները։

«Մեգաբայթերը սպառելուց հետո այսուհետ կարող եք չսպասել, թե երբ է ավարտվելու ընթացիկ ամիսը կամ 30 օրը, որպեսզի կրկին ստանաք Ձեր սակագնային պլանով նախատեսված ներառումները։  «Էքստրա 3 ԳԲ» փաթեթն ակտիվացնելով՝ Դուք կշարունակեք օգտվել կայուն և գերարագ ինտերնետից ամենուր», – ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ «Էքստրա 3 ԳԲ» փաթեթը 7 օրով ակտիվացնելու համար ընդամենն անհրաժեշտ է հավաքել *307#, իսկ ներառումները ստուգելու համար՝ *133#։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031