Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ իրավիճակ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստի ժամանակ․ նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ, պրոդյուսերն ուշագնաց եղավ

Հուլիս 15,2022 15:21

Քիչ առաջ նախնական դատական նիստի (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան) ժամանակ՝ Երևանի դատարանի «Կենտրոն» նստավայրում, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ուշագնաց եղավ։ Երբ նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը հիմնավորում էր, որ նոր քրեական օրենսգրքով պրոդյուսերին վերագրվող արարքը ծանր հանցագործություն չէ, այդ ժամանակահատվածում պրոդյուսերը նստած տեղում ուշագնաց եղավ։

«Արմեն, Արմեն»,- գոչեցին դատական նիստերի դահլիճից, բոլորը գոչում էին՝ շտապօգնություն կանչեք։

Այս պահին դատական նիստը ընդհատվել է, Արմեն Գրիգորյանին փորձում են բժշկական օգնություն ցուցաբերել։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031