Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական Երևանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեն հերքում՝ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը Հայաստանում է

Հուլիս 15,2022 17:54 Share

«Ազատություն». Պաշտոնական Երևանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում են տեղեկությունը, թե Երևանում է Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսը։

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) լրատվական բաժնից «Ազատությանն» այսօր հայտնեցին, որ այս պահին տեղեկություն չունեն Բըրնսի երևանյան այցի վերաբերյալ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից փոխանցեցին, թե չեն մեկնաբանում ԿՀՎ ղեկավարի Հայաստան այցելելու մասին լուրը՝ փաստորեն, չհերքելով, որ Ուիլյամ Բըրնսը Երևանում է։

Սարգիս ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել