Այսօր «Դիմադրության» շարժման անդամները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ցույցից հետո շարժվեցին դեպի կառավարություն: Հիշեցնենք, որ օրեր առաջ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դատարանի դահլիճում նիստի ժամանակ մահացավ:

Դերզյանն ասաց, որ մի շարք մարդկանց նկատմամբ իրենց քաղաքական հայացքների համար իրականացվել են տարբեր խոշտանգումներ. «Այն մարդիկ, ովքեր բաժանում են հայաստանցուն եւ արցախցուն, այն մարդիկ, ովքեր ատելություն են սերմանում, վայելում են իշխանության ներկայացուցիչների աջակցությունը, գտնվում են ազատության մեջ: Մեկը կար, այդ մարդուն թեթեւ բշտել էին, չէին էլ ծեծել, ողջ քարոզչական համակարգը միանգամից սատար կանգնեց՝ էս մեր ընկերն է, էս մեր ախպերն է: Այն մարդը, ով ատում էր արցախցիներին, լայվեր էր անում, ասում էր՝ ի՞նչ Արցախ, սրանք ի՞նչ են, ի՞նչ արցախցի, նա ազատության մեջ է, իսկ այն մարդիկ, ովքեր հայրենիքի համար են կռիվ տալիս, նրանց խոշտանգելով բերում են դատարան, սպանում են՝ բառիս բուն իմաստով: Սա պետություն է, ոչ թե նիկոլապետություն, կապիտուլյանտապետություն, թրքապետություն… Իշխանությունները միշտ փոխվում են, ըտենց ուժեղ տղա չկա, որ չկարողանան հեռացնեն, այդպիսի իշխանություն չկա: Բայց մնում է արդարադատությունը, մնում է արդար դատաստանը, որի հետեւանքով հենց այն մանր ձկները, որոնք պատվեր են կատարում, իրենք ենթարկվելու են պատասխանատվության, իրենց պապաները ենթարկվելու են պատասխանատվության: Թող այստեղ նստած կապիտուլյանտը հիշի՝ ինքը, իր հրամաններ կատարող մանկլավիկները, նրանք, ովքեր կատարում են ապօրինի հրամաններ, որոնց համար կարեւոր է շեֆի ասածը, շեֆի տված պարգեւավճարները՝ պատասխան են տալու: Թող մեկը չմտածի, որ ինքը օրենքից դուրս է: Թող լսեն բոլորը՝ ՀՀ-ն ունի արդար ապագա… Տղերք, էս պետություն է, ոչ թե լակոտապետություն: Հիշում ենք այն մարդկանց, որոնք մտել են ոստիկանության շենք, որոնք մտել ու ոստիկաններին վնաս են հասցրել, այն տրանսգենդերները, նրանցից ովքե՞ր են անազատության մեջ այսօր: Այն մարդիկ, որոնք արցախցու ու հայաստանցու մեջ տարբերություն են դնում, քանի՞սն են պատասխանատվության ենթարկվել՝ զրո»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































