ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Անի և եղբայրներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, Վարդաձոր համայնք):
Որոշման հիմքը Տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են:
Մասնավորապես՝ այդ արտադրամասում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ վիճակում չեն եղել, ապահովված չեն եղել բնական օդափոխության պայմաններով և արհեստական օդափոխության համակարգերով, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման:
Նշված խախտումների վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: