Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյանն ընդգծել է Հայաստանի և Սիրիայի ունեցած շահերի, և ի դեմս Թուրքիայի, արտաքին վտանգների առկայությունը

Հուլիս 20,2022 21:12

Այսօր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի նախագահ Իշխան Սաղաթելյանը  հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան տիկին Նորա Արիսյանի հետ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի աշխատանքների կազմակերպման հարցում Ի. Սաղաթելյանի ունեցած ներդրման և գործադրած ջանքերի համար։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Սիրիայում և Հայաստանում առկա քաղաքական իրավիճակին, Սիրիայում հայ համայնքի դիմագրաված տնտեսական և ժողովրդագրական, ինչպես նաև Սիրիայի քաղաքացիների` Հայաստան այցելելու ռեժիմի հեշտացման և մի շարք այլ խնդիրների։

Իշխան Սաղաթելյանն ընդգծել է երկու երկրների պատմական բարեկամությունը և  աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում Հայաստանի և Սիրիայի ունեցած շահերի, և ի դեմս Թուրքիայի, արտաքին վտանգների առկայությունը։

Ամփոփելով հանդիպումը կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը :

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031