«Արցախի Հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնության անդամները այսօր հանրային քննարկում էին կազմակերպել «Ի աջակցություն Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի»:
Նախաձեռնության համակարգող Նարեկ Այվազյանը Aravoot.am-ին ասաց. «Մեր նպատակն է, որպեսզի Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի բնակիչներին ցույց տանք, որ սկսած Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքից իրենց աջակիցներ կան ու նաեւ քաղաքական աջակցություւն են ցուցաբերում: Առաջնահերթ որոշելիքն իրենցն է: Սակայն մենք էլ մեր խոսքն ունենք ասելու, մենք մտահոգություններ ունենք եւ հիմնարար խնդիրներ ենք տեսնում եւ ուզում ենք, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը չփոխվի, որ մարդիկ չունեզրկվեն, իրենց տներից չվտարվեն, չունեզրկվեն, ոչ շանտաժով, ոչ խաբել-համոզելով, ոչ բռնի ուժով եւ ընդհանրապես, ոչ մի ձեւով չտեղահանվեն, այլ ապրեն իիրենց տներում, սեփական հայրենիքում»:

Մենք կարծում ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետն ասում է, որ այդ այլընտրանքայյին ճանապարհը պետք է կառուցվի այնպես, որ միջանցքից դուրս չգա, հետեւաբար, բնակիչներն էլ պիտի դուրս չգան»,-ասաց Նարեկ Այվազյանը:
Կարդացեք նաև
Քննարկան մասնակիցները ստեղծված իրավիճակի շուրջ հնչեցրին տարբեր գնահատականներ, արեցին որոշակի առաջարկներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































