Լրահոս
Օրվա լրահոսը

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Մուշեղ Մկրտչյանը եզրափակիչում է, Հայկ Պապիկյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Օգոստոս 16,2022 14:14

Ազատ ոճային ըմբիշ, 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի համար:

Մկրտչյանը 1/8 եզրափակչում գոտեմարտել է շվեյցարացի ըմբիշի հետ և 9:0 հաշվով հաղթանակ տարել, քառորդ եզրափակչում 11:2 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 2:2 հաշվով է ավարտել գոտեմարտը Ղրղըզստանը ներկայացնող մարզիկի հետ: Եզրափակչում Մկրտչյանը կմրցի իրանցի Սոբան Յարիի հետ:

Կիսաեզրափակիչ դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչը՝ Հայկ Պապիկյանը (70 կգ), որոշիչ գոտեմարտում 3:6 հաշվով զիջել է ԱՄՆ ներկայացնող ըմբիշին և կպայքարի բրոնզե մեդալի համար:

Խաչատուր Խաչատրյանն (97 կգ) էլ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Ուկրաինայի ներկայացուցչի հետ. hաղթանակի դեպքում Խաչատրյանը ևս կպայքարի բրոնզե մեդալի համար:

Երիտասարդական ԱԱ-ում այսօր պայքարի են դուրս գալու ազատ ոճայիններ Հայկ Աբրահամյանը (61 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Գուրգեն Սիմոնյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ) ու Լյովա Գևորգյանը (125 կգ):

Հիշեցնենք՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում էլ մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Կարապետ Մանվելյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Արման Վարդանյանը (63 կգ), Արման Խաչիկյանը (72 կգ), Հենրիկ Գևորգյանը (77 կգ), Ռուբեն Գևորգյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հարություն Կիրակոսյանը և Ալբերտ Վարդանյանը (130 կգ):

Առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 21-ը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031