Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Անհատ տաքսու վարորդներին հավատացնելով, թե նրանք լիցենզիա հանելու խնդիր չպետք է ունենան, Փաշինյանն իրականում ստում էր․ «Ժողովուրդ»

Օգոստոս 17,2022 09:34

2018-ի նոյեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի բարձր ամբիոնից տաքսու վարորդների ականջների համար բավական շոյիչ հայտարարություն էր անում. «Մենք ասում ենք, որ անհատ տաքսու վարորդները ոչ մի վճար վճարելու կարիք չունեն, այսինքն՝ նրանք կարող են աշխատել առանց վճար տալու ու լիցենզիա ունենալու: Եվ այս որոշման շահառուները, չնայած որ տարբեր հաշվարկներ կան, ու հստակ չգիտենք, թե ՀՀ-ում քանի մարդ է այդ գործունեությամբ զբաղվում, բայց, ըստ տարբեր թվերի, մոտավոր 50 հազար մարդ է»։

2020-ի մարտի 25-ին, սակայն, նորից Ազգային ժողովի ամբիոնից ու նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ տոնայնությամբ ասես զգուշացնում էր, թե անհատ տաքսու վարորդները պարտավոր են լիցենզիա ունենալ: «Եթե չունի լիցենզիա, ուրեմն ինքը վարորդ չի, ու, հետեւաբար, եթե լիցենզիա չունի, չի կարող զբաղվել այդ գործունեությամբ»,- շեշտում էր գործադրի ղեկավարը:

Փաստորեն, անհատ տաքսու վարորդների գլխի տակ փափուկ բարձ դնելով ու հավատացնելով, թե նրանք լիցենզիա հանելու խնդիր չպետք է ունենան, Փաշինյանն իրականում ստում էր։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031