Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ղազինյան. Էս պահին վերջնական որոշում ունենք՝ մասնակցելու Սիսիանի ընտրություններին.«Հրապարակ»

Օգոստոս 19,2022 10:48

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը լքած եւ պատգամավորի մանդատը վայր դրած, իր քաղաքական ակտիվությունն այս պահին միայն ֆեյսբուքյան գրառումներով ապահովող Արթուր Ղազինյանը մտադիր է աշնանը նորովի ակտիվանալ։ Ղազինյանը, ով «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարն է, այս օրերին ակտիվ քննարկումների մեջ է տարբեր շրջանակների հետ, ցանկանում է նոր թիմ ձեւավորել՝ ներգրավելով քաղաքականության մեջ ոչ այնքան հայտնի, բայց իրենց ոլորտներում կայացած, պրոֆեսիոնալ անձանց եւ նոր ծրագրով ու առաջարկներով հանդես գալ։ Նա հույս ունի, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերն իրար կուտեն, նաեւ կսպառեն իրենց, եւ դաշտում տեղ կազատվի նոր ուժի եւ անձամբ իր համար։

Ղազինյանը չհերքեց սույն տեղեկությունները, բայց չցանկացավ այս պահին շատ փակագծեր բացել․ «Քաղաքական գործունեությամբ շարունակում եմ զբաղվել, չեմ հեռացել պրոցեսներից, առաքելությունս ստանձնել եմ ու չեմ հրաժարվել, շարունակելու եմ պայքարել հանուն Հայաստանի Հանրապետության լավ ապագայի, ուժեղ ապագայի, իսկ ինչ, որ Դուք ասում եք՝ դրանք ընդամենը միջոցներ են, մեթոդներ են, գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ գործիքներ են, որոնք քննարկման փուլում են գտնվում»։

Իսկ աշնանն ի՞նչ ձեւով եք պատրաստվում ակտիվանալ՝ փողոցային պայքարո՞վ, թե՞ այլ տարբերակով։

– Էս փուլում փողոցային պայքար չենք նախատեսում։

Համարում եք, որ անարդյունավե՞տ է։

– Հիմա մենք կարծում ենք, որ պետք է ավելի շատ կենտրոնանանք առաջարկների, լուծումների դաշտում։

Առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելո՞ւ եք։

– Էս պահին վերջնական որոշում ունենք՝ մասնակցելու Սիսիանի ընտրություններին։ Ցուցակ ունենք արդեն կազմած։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031