Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ ոստիկանությանը. քրեական վարույթ է նախաձեռնվել Փաշինյանի մասին գրառման համար

Օգոստոս 26,2022 18:30 Share

Aravot.am-ի տեղեկություններով, օգոստոսի 25-ին Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնից ստացվել է գրություն, ըստ որի ՀՀ ԱԱԾ-ից ստացված գրության համաձայն news..am-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված «Ստեփանավանի ճանապարհի կամուրջը մի պահ երևում է հետո անցնում ծառերի հետևը, ծառերը պետք է կտրել, այլ տեղ տնկել. Փաշինյան» հրապարակման տակ Մարի Գամբուրյան օգտատերը կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչ պարունակող մեկնաբանություն:

Ըստ նույն աղբյուրի, ՀՀ քր. օր. 330 հոդ. 1-ին մասի մեղադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել