Մարզերում իշխանության ներկայացուցիչները ամբողջ ուժով զբաղված են «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուներին, մանավանդ կին մանկավարժներին, ահաբեկելու անիմաստ փորձերով. Մեսրոպ Առաքելյան
Օգոստոս 30,2022 23:23
«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մարզերում իշխանության ներկայացուցիչները ամբողջ ուժով զբաղված են «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուներին, մանավանդ կին մանկավարժներին, ահաբեկելու անիմաստ փորձերով։
Ուզում եմ հասկանալ, ձեզ փոքր ժամանա՞կ են դպրոցում շատ ճնշել, թե՞ սա կրթական ոլորտի հերթական կարևորագույն «բարեփոխման» կարճ ճանապարհն է դեպի անդունդ։
Իսկ ձեր դաստիարակությամբ մեկ ամսից կզբաղվեն «Ապրելու երկիր» կուսակցության կողմից ընտրված համայնքի ղեկավարները»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: