Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի առաջնությունում բարձրացավ 2-րդ հորիզոնական

Օգոստոս 30,2022 23:50 Share

Չեխիայում շախմատի կանանց Եվրոպայի 22-րդ անհատական առաջնության նախավերջին տուրում հայաստանցիներ Մարիա Գեւորգյանի եւ Լիլիթ Մկրտչյանի դիմակայությունն ավարտվեց ավելի փորձառու Մկրտչյանի օգտին:

Լիլիթը 7,5 միավորով բաժանեց 2-րդից 4-րդ հորիզոնականները եւ վճռորոշ խաղում սեւերով հանդիպելու է միանձնյա առաջատար, լեհ Մոնիկա Սոչկոյի հետ:

Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը իրենց  պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, Մարիամ Մկրտչյանը հաղթանակ տարավ, սիկ Սուսաննա Գաբոյանը, ցավոք, էլի ձախողվեց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել