Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյանի կինն ու պաշտպանը հանդիպել են ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչության հետ

Օգոստոս 31,2022 10:06 Share

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների և միջնորդների հարցումները շարունակվում են:

Պաշտպանական խումբը հանդիպումներ է ունեցել միջազգային համագործակցությամբ Հայաստանում աշխատող իրավապաշտպան կազմակերպությունների հետ, իսկ Չալաբյանի կինն ու պաշտպանները հրավիրվել են ԱՄՆ դեսպանատուն, որտեղ ներկայացրել են Չալաբյանի գործով իրավիճակն ու ապօրինությունների ցանկը: Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 14-ից անազատության մեջ գտնվող Ավետիք Չալաբյանը և նրա կինը` Անահիտ Ադամյանը ԱՄՆ պետդեպի «Էդմունդ Մասքի» կրթական ծրագրի շրջանավարտներ են, Չալաբյանը կառավարման մագիստրոսի կոչում ստացել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում:

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել