Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ անում է Ռուբեն Վարդանյանը, հեշտ չէ, դժվար բան է, և, իհարկե, դրական եմ այդ քայլին նայում»․ Վարդան Պետրոսյան

Սեպտեմբեր 10,2022 12:20

«Դրական եմ վերաբերվում այդ քայլին, իհարկե, շատ դրական»,- Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու որոշումը, այսպես պատասխանեց դերասան, կատակերգու Վարդան Պետրոսյանը։

Վարդան Պետրոսյանն ասաց, որ այս պահին Գյումրի է գնում՝ ներկայացում խաղալու։ Հետաքրքրվեցինք՝ քանի որ Ռուբեն Վարդանյանի որոշումը միանշանակ չընկալվեց, սակայն Վարդան Պետրոսյանը խնդրեց չշարունակել, քանի որ եթե հիմա խորը վերլուծություններ անի, «բա ներկայացո՞ւմն ով խաղա»։ Մի հարցի հետ կապված, այնուամենայնիվ, փոքր-ինչ ծավալվեց։ Հարցին՝ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում բնակվելը վստահություն չի՞ ներշնչի արցախցիներին, դերասանը պատասխանեց․ «Զրույցի մակարդակով ասեմ՝ ես ի՞նչ իմանամ։ Այս պահին ես Արցախում չեմ, և այդ մասին խոսելը ճիշտ չէ։ Արցախցին ինքը պետք է ասի։ Այն, ինչ անում է Ռուբեն Վարդանյանը, հեշտ չէ, դժվար բան է, և իհարկե, դրական եմ դրան նայում»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930