Լրահոս
Օրվա լրահոսը

Կարասին. Երևանը ու Բաքուն հրադադարի են հասել Ռուսաստանի շնորհիվ

Սեպտեմբեր 13,2022 12:44

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի հաջողվեց հասնել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ։ Ռիա Նովոստիի հաղորդմամբ՝  այդ մասին ասել է Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Իմաստը՝ սրացումը դադարեցնելն է, սահմանային գոտում նորմալ մթնոլորտ ստեղծելն է։ Արդյունքում՝ հնարավոր եղավ, որ ժամը 9-ի շրջակայքում հայտարարվեց զինադադարի մասին»,- ասել է Կարասինը։

Նրա խոսքով՝ «առջևում շատ գործ կա անելու», քանի որ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930