Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքացիների հետ: Սրահի մուտքի մոտ թույլ չտվեցին լրագրողներին ներս մտնել՝ ասելով, որ Քոչարյանը մի քանի օրից ասուլիս կտա, իսկ այսօրվա հավաքը փակ է:


Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը պարզաբանեց, որ հանդիպումը փակ անցկացնելը եղել է ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի ցանկությունը, ե՛ւ մասնակիցների, որ ավելի անկաշկանդ զրուցեն, չկաշկանդվեն, ԶԼՄ-ների ներկայությունից չբարդույթավորվեն. «Նախագահ Քոչարյանն ընդգծեց, որ վերջին շրջանում հանրային չակտիվությամբ պայմանավորված, հանրային կյանքից գուցե առաջին հայացքից իր բացակայությունը կարող էր ժողովրդի մոտ տպավորություն ստեղծել, թե հետ է քաշվել, գնացել է: Ինքը արձանագրեց, որ որեւէ տեղ չի գնացել, չի պատրաստվում գնալ: Նա ասաց, որ առաջիկայում, հստակ գնահատելով իրավիճակը, շատ կոնկրետ քայլեր է իրականացնելու»:
Կարդացեք նաև

Aravot.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ նշեց, որ հանդիպման նպատակն է քաղաքացիների հետ բաց խոսել, պատասխանել հարցերին՝ սկսած իրենց անելիքներից, ներքաղաքական անցուդարձից մինչեւ արտաքին քաղաքականություն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

















































