«Անհետ կորած զինվորի մայր եմ, բայց դա կապ չունի։ Այստեղ բոլորիս տղաների շիրիմներն են։ Տղաները հողի տակ են այդ պիղծի պատճառով»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Ջրականում 2020թ․-ին անհետ կորած կամավոր Բաղդասարյան Արայիկի մայրը՝ տիկին Գոհարը, որին այսօր վառ առավոտյան կարմիր բերետավորներն առանձնակի ուժի կիրառմամբ հեռացրին Եռաբլուրից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տասնյակ ծնողներ այս գիշեր մնացել էին Եռաբլուրում՝ փակելու համար Նիկոլ Փաշինյանի ճանապարհը։ Նրանց, այդ թվում՝ տարեց կնոջը, կարմիր բերետավորներն ուժի կիրառմամբ, քարշ տալով այսօր հեռացրին, որպեսզի չխոչընդոտվի ՀՀ անկախության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։

Կարդացեք նաև
«Չենք ուզում գաս մեր երեխաների շիրիմին, մի արի, այդ չորս քառակուսի մետրը մեր սեփականությունն է, մեր սրբությունն է, չենք ուզում գաս, սա սրբավայր է»,-դիմելով Փաշինյանին՝ բղավում էր հայրերից մեկը։
Նա հավելեց․ «Մեր տղաների շիրիմները պետք է մաքուր մնան։ Նրանք այսօրվա համար են զոհվել, բայց այդ սրբապիղծները չպետք է գան այստեղ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































