Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում թեկնածուն բարձրաձայնում է ուղղորդումների մասին, վարչական շրջանի ղեկավարը` հերքում

Սեպտեմբեր 25,2022 12:26

Լոռու մարզի Լոռի Բերդ խոշորացված համայնքի Ագարակ վարչական շրջանում իր ընտրությունն է կատարել նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Կարլեն Վերմիշյանը։ Մեզ հետ զրույցում թեկնածուն ասաց, որ ընտրություններին մասնակցում է միայն հաղթանակի ակնկալիքով. «Ինձ թվում է՝ ժողովուրդն էս պահին հասկանում է, որ պետք է ձայնը տա այն մարդուն, ով իսկապես դրան արժանի է, չխաբվեն ինչ-որ մարդկանց խոստումներին, կամ եթե մեկին մի բան են տվել, դրան էլ չխաբվեն։ Մարդիկ ասում են, որ ինչ-որ մեկին բան են խոստացել, մեկ ուրիշին համայնքից տրակտոր են տվել, որ ասեմ փաստով գիտեմ՝ չէ, բայց նմանատիպ բաներ կան»,- ասաց Վեմիշյանը՝ միաժամանակ հավելելով, որ ահազանգ են ստացել Ուռուտ վարչական շրջանից. «Այս պահին Ուռուտից եմ զանգ ստացել, մարդիկ ասացին, որ վարչական ղեկավարը մարդկանց ուղղորդում է։ Այդ բնակավայրում քարոզարշավի ժամանակ մարդիկ վախենում էին հարցազրույց տալ, ինչ-որ մեկն իրա բողոքը բարձրաձայնի»։

Aravot.am-ը կապ հաստատեց Ուռուտ վարչական շրջանի ղեկավար Սերգեյ Ջուլհակյանի հետ, վերջինս, սակայն, հերքեց՝ նշելով, որ ինքն այդ տարածքում գտնվել է մի քանի րոպե. «Ես դուրս եկած եմ, այդ տարածքում չեմ։ Մի 15-20 րոպե էդտեղ եմ եղել, մարդիկ են, բարեւել եմ, հիմա ի՞նչ, բարեւելու իրավունք էլ չունե՞նք։ Նման բան հնարավոր չէ, ով ասել է կեղծիք է։ Ես նախ վստահված անձ եմ, կարող եմ ներսում լինեմ, բայց մի 5 րոպե եմ մնացել ու իմ գործերով դուրս եկած եմ։ Դա իրականությանը չի համապատասխանում, ինչ քարոզչություն, ինչ բան, քարոզչությունը վաղուց վերջացել է։ Էս օրով ի՞նչ քարոզչություն։ Ես ընտրատարածքից հիմա շատ հեռու եմ»,-խոսքը եզրափակեց Ջուլհակյանը։

Վարչական շրջանի ղեկավարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձն է։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930