Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են բաշխվելու Սիսիանի ավագանու մանդատները

Սեպտեմբեր 26,2022 14:08

Սիսիանում սեպտեմբերի 25-ին կայացած ավագանու անդամի համամասնական ընտրություններին, ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ 22 492 ընտրողից մասնակցել է 11 879-ը կամ ընտրողների 51,8 տոկոսը։ Սիսիանում առաջադրվել էին 7 ուժեր։ Նախնական տվյալներով՝ ավագանու անդամի մանդատներ են ստանալու 5 ուժեր։ Այսպես, ավագանու կազմում լինելու են «Մեկ Հայաստան» կուսակցությունը, որը ստացել է 979 քվե կամ 8,2 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 4093 քվե, կամ 34, 5 տոկոսը, «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքը՝ 2693 քվեով կամ ընտրողների 22,7 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2307 քվե կամ ընտրողների 19,4 տոկոսը, «Հանուն Հանրապետություն» կուսակցությունը 794 կամ 6,7 տոկոսը։

«Զարգացող համայնք» դաշինքը ստացել է 570 քվե, «Հայ Յեղափոխական դաշնակցությունը՝ 403 քվե։ Անվավեր է ճանաչվել 40 քվեաթերթիկ, անճշտությունների գումարային չափը 14 է։

Սիսիան համայնքի ավագանին բաղկացած է լինելու 21 անդամից։ Ստացվում է՝ համայնքի ղեկավար ընտրելու համար այս կամ այն ուժին հարկավոր է 11 կողմ ձայն։

Նախնական հաշվարկով , «Քաղաքացիական պայմանագիրը» ստանալու է 8 մանդատ, «Աշխատանք եւ Արդարությունը»՝ 5 մանդատ, «Ապրելու երկիրը»՝ 4 մանդատ, «Մեկ Հայաստան» եւ «Հանուն Հանրապետություն» կուսակցությունները՝ 2-ական մանդատ։

Արդյո՞ք Սիսիանի համայնքի ավագանու անդամի մանդատներին հավակնող ուժերը կկազմեն կոալիցիա։ Փորձեցինք ուժերի ընտրացուցակները գլխավորող թեկնածուներից պարզաբանումներ ստանալ, բայց ոմանք անհասանելի էին, որոշներն էլ չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։

Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից էլ տեղեկացրին, որ այս պահին ոչ մի բողոք դիմում չկա։ Վերահաշվարկ կատարելու մասին դիմում-բողոքները ներկայացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 27-ի, ժամը 11-ն է։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930