Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հեռու է այժմյան համաշխարհային քաղաքականությունից. Վազգեն Մանուկյան

Սեպտեմբեր 27,2022 16:47

«Անկախ»-ի խնդրանքով Վազգեն Մանուկյանն անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ սեպտեմբերի 26-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին։

-Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հեռու է այժմյան համաշխարհային քաղաքականությունից։

Ինչ վերաբերում է իր պարտվողական «պրագմատիզմին», ապա սա նորույթ չէ. Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ նա համոզված էր և թուղթ ու մատիտով «ապացուցում էր», որ մենք պարտվելու ենք։ Եվ պատահական չէ, որ պատերազմի ժամանակ ինձ՝ իր հակառակորդին, առաջարկեց դառնալ Պաշտպանության նախարար, որպեսզի իր սպասելիք պարտության ողջ մեղքն իմ վրա ընկնի։ Բայց տեղի ունեցավ հակառակը։

Ինչ վերաբերում է Վեհափառի մոտ նախագահների հավաքին, ես ի սկզբանե համոզված էի, որ դա որևէ արդյունք չի տալու։ Դա ամենաանպտուղ ֆորմատն էր, որ կարելի էր այս իրավիճակում մտածել, և մասնակիցներից մի մասին նաև հայտնել էի իմ կարծիքը:

Անկախ ամեն ինչից՝ ես կարծում եմ, որ նույնիսկ այս ծանր ու անելանելի թվացող իրավիճակում կան հնարավորություններ մեր ազգային ու պետական խնդիրները լուծելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930