Անվտանգության խորհրդի գրասենյակը հայտնում է․ «Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ Տանը տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
Կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը»։
Ջեյք Սալիվանը Twitter-ում հայտնում է, որ Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև ուղիղ շփումների հեռանկարները և խաղաղապահ միջոցառումները․ «Մենք քննարկել ենք հետագա բռնությունների կանխարգելման և ժամանակին բանակցությունների անցկացման կարևորությունը»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: