Լրահոս
Օրվա լրահոսը

41-ամյա կինը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել էր ծանոթի հետ վիճաբանության ժամանակ

Հոկտեմբեր 06,2022 18:07

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ 41-ամյա կնոջ սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Նշենք, որ Երևան քաղաքի Նուբարաշեն 6-րդ փողոցի բնակարաններից մեկում կնոջ՝ կտրող-ծակող գործիքի հարվածից առաջացած վնասվածքներով դին իրավապահները հայտնաբերել են այսօր՝ վաղ առավոտյան:

Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուժողի ինքնությունը (հանդիսանում է նշված բնակարանի 1981թ. ծնված բնակչուհին), շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. նա հանդիսանում է տուժողի ծանոթը՝ ծնված 1985թ.:

Նախնական տվյալներով՝ կինը կյանքի հետ անահամատեղելի մարմնական վնասվածքները ստացել է վերջինիս հետ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ։ Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին, հանցագործության գործիքը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31