Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է
Օրվա լրահոսը

«Հիմա ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը Արցախն ընկալում է որպես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հայրենիք ու հավասարապես ատում». Թագուհի Թովմասյան

Հոկտեմբեր 10,2022 12:34

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին հարցրեցին՝ Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ ուղղակի բանակցությունների մասին է պաշտոնական Երեւանը խոսում՝ ասելով, որ Ադրբեջանը չի ուզում ՀՀ-ի հետ Արցախի հարցով բանակցել, դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ադրբեջանի ու Բաքվի բանակցությունները, միջազգային ի՞նչ մեխանիզմներով:

Թովմասյանը պատասխանեց, որ որեւէ կերպ դա չի պատկերացնում. «Մենք չենք կարող արցախցիներին թողնել բախտի քմահաճույքին ու ասել՝ Ադրբեջանի հետ ինչ բանակցել, ինչ ռեսուրսով: Եթե Արցախը չճանաչված պետություն է, ինչպես պետք է լինի միջազգային հարաբերություններում նրա կարգավիճակը, ուրեմն պետք է առաջին հերթին ճանաչել Արցախը, այնուհետեւ նոր Արցախն ունենա իրավական կարգավիճակ, հնարավոր լինի սեղանին նստել: ՀՀ-ն պարտավոր է Արցախի պաշտպանությունն իրականացնել, մեր ռազմական դոկտրինում գրված է այդ մասին, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, չնայած 2020-ից հետո հասկացանք, որ իրավիճակն այլ էր, Արցախն էր ՀՀ-ի անվտանգության երաշխավորը: Հիմա ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը Արցախն ընկալում է՝ որպես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հայրենիք ու հավասարապես ատում, բայց մենք իրավունք չունենք թույլ տալ, որ այդ վերաբերմունքը շարունակի գերիշխել: Եթե մի հոգի չի ուզում Արցախի անունից հանդես գալ, չի նշանակում, որ ամբողջ Հայաստանը հրաժարվում է Արցախից»:

Թովմասյանը վստահ է, ՀՀ-ն ռեսուրս ունի. «Բա մեր ռեսուրսն ի՞նչ եղավ: Լավ, մենք ռեսուրս չունենք սահմանները պաշտպանենք, դիվանագիտական ասպարեզում ինչո՞ւ ռեսուրս չունենք: Այսինքն, մարդ չկա՞, որ գնա բանակցի: Ինչի Թուրքիայի հարցով կարող են բանագնաց նշանակել, Արցախի հարցով չե՞ն կարող»:

Ըստ պատգամավորի, Հայաստանը պետք է գնա, խնդրի, աղաչի, որ ԵԱՀԿ դե յուրե գործող խումբը գործի դե ֆակտո ու զբաղվի Արցախի հարցով. «Ադրբեջանի հակված չլինելը երրորդական նշանակություն կունենա այս դեպքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31