Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Թագուհի Թովմասյանի, Փաշինյանը գնացել է Պուտինին պատմելու Պրահայի կուլիսային խոսակցությունները, որ հետո ստիպված չլինի «հավաստի աղբյուր» հղումով հրապարակել

Հոկտեմբեր 10,2022 12:50

Վարչապետ Փաշինյանը Պրահա կատարած այցից հետո միանգամից ՌԴ մեկնեց: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ ենթատեքստ եք այստեղ տեսնում, որ ժողովրդավարության ֆորումից հետո նա միանգամից գնում է ՌԴ, որն աշխարհն ասոցացնում է բռնապետության հետ ու այն շնորհավորանքը, որ նվիրել է Փաշինյանը Պուտինի 70-ամյակի առթիվ, դրանով ի՞նչ ասելիք կար, ապահովում է շարունակական երկխոսությո՞ւն:

Թովմասյանը պատասխանեց. «Գնացել է՝ բացատրություններ տալու, թե ինչ է տեղի ունեցել ու ինչ պայմանավորվածություններ կան: Կյանքը ցույց տվեց, որ ՌԴ-ի գոյությունը մերժող Նիկոլ Փաշինյանը ամենառուսահպատակը դարձավ եւ Հայաստանը երբեք այսպիսի ռուսահպատակ իշխանություն չի ունեցել: Այս գնահատականի մեջ տեղավորվում է իր շնորհավորանքը եւ մնացած խոստովանությունները, որոնք բանավոր կամ գրավոր տեսնում ենք»:

Թովմասյանը նշեց, որ Փաշինյանը գնացել է Պուտինին պատմելու կուլիսային խոսակցությունները, որպեսզի հետո անհրաժեշտություն չառաջանա որեւէ «հավաստի աղբյուր» հղումով հրապարակումներ անել ու ԶԼՄ-ները ստիպված լինեն ռուսական կողմից ճշտել:

Ըստ պատգամավորի, Փաշինյանը ինչ ասել է՝ սուտ է դուրս եկել. «Անկեղծ ասած, ես կուզեի, որ ինքը, որպես սեփականատեր, մի հատ «հավաստի աղբյուրի» ասածը հավաստեր, հետո նոր մենք սկսեինք դա քննարկել, որովհետեւ ես հասկացա, որ նույնիսկ իր խմբակցության ներսում չեն կարդացել ու չեն հավատում այդ «հավաստի աղբյուրին», հետեւաբար չէի ուզենա լուրջ դեմքով քննարկել որեւէ հավաստի աղբյուրի հղում՝ ինքս հասկանալով,որ դրանց հավաստիությունը այնքան էլ հավաստի չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31