Բնակչության պարենային անվտանգությունը 21-րդ դարի գլխավոր մարտահրավերներից է։ Աշխարհի բոլոր երկրների համար բնակչությանը պարենով ապահովելու և ընդհանրապես պարենային անվտանգության հետ կապված խնդիրները տնտեսական քաղաքականության առաջնահերթություններն են. «Հայաստանի ագրոպարենային համակարգերի հիմնախնդիրներն ու հնարավորությունները» թեմայով համաժողովի մասնակիցներին ողջունելիս նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Կարդացեք նաև
«Բոլոր իմաստներով ագրարային ոլորտի զարգացումը պարենային անվտանգության տեսանկյունից հնարավորություն է տալիս ուշադրության կենտրոնում պահել մարդու սնվելու ամենաառաջնային պահանջմունքը և ձգտելու դրա ամբողջական և արդյունավետ բավարարմանը։ Ի վերջո, պարենային անվտանգությունը համաշխարհային հասկացություն է, որ առանցքում ընկած է։ Այն հիմնված է որոշ առաջնահերթությունների վրա, որոնք ազդում են մարդու կյանքի վրա»,-ասաց նա։



Համաժողովը կազմակերպել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)՝ Պարենի համաշխարհային օրվան ընդառաջ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ավստրիական զարգացման գործակալության, Շվեյցարական համագործակցության գրասենյակի, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Մանրամասները շուտով՝ տեսանյութում


















































