Բռնցքամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի երկու անդամ՝ 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը եւ 70 կգ քաշային Անի Հովսեփյանը Բուդվայում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում են, ինչը նշանակում է, որ նրանք արդեն ապահովել են առնվազն բրոնզե մեդալ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ պատմության մեջ առաջին անգամ է, որ մեր աղջիկները մեդալ են նվաճում Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:
ՀԲՖ-ն տեղեկացնում է նաեւ, որ ձեւավորված բարի ավանդույթի համաձայն, այս օրերին մրցավայրում է եւ թիմին ոգեւորում է ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: