Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական ԶՈւ կողմից հայ զինվորների մահապատժի տեսանյութերց մեկն արվել է Սև լճին հարող տարածքում. «Bellingcat»-ի վերլուծությունը

Հոկտեմբեր 21,2022 12:08

Radar.  Հետաքննական լրագրությամբ զբաղվող միջազգային «Bellingcat» գործակալությունն իրականացրել է ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հայ զինվորների մահապատժի մասին պատմող տեսանյութերից մեկի վերլուծությունը՝ տեղորոշելով այն և բացահայտելով մի քանի ապացույցներ, ըստ որոնց՝ տեսանյութերից մեկն արվել է Սև լճին հարող տարածքում։

Տեսանյութն առաջին անգամ տեղադրվել է հոկտեմբերի 1-ին։ Այն ցույց է տալիս զինվորական համազգեստով տղամարդկանց մի խումբ լեռան գագաթին, որը նրանք հենց նոր գրավել են: Տղամարդկանց մեկ այլ խումբ, որոնք գերի են ընկած և կրում են տարբեր զինվորական համազգեստներ, շարված են առանց զենքի։

Տեսանյութը լայնորեն տարածվել է ադրբեջանամետ ալիքներով, ինչը ցույց է տալիս ադրբեջանական զորքի կողմից հայ զինվորների մահապատիժը։

Հոկտեմբերի 3-ին Libération-ի լրագրողներ Ալեքսանդր Հորնը և Ֆաբիան Լեբուքը նշում են, որ կադրերը Ադրբեջանի հետ սահմանին են՝ Սև լճից հարավ. «Վերլուծելով Telegram-ի անշարժ պատկերներից մեկը՝ տեղանքի վրա նկատեցինք նախշեր, որոնք համահունչ էին այն դիրքի հետ, որտեղից արվել էր լուսանկարը»:

Հետաքննող լրագրողները «Google Earth» ծրագրի միջոցով կարողացել են  բացահայտել Սև լճի շրջակայքը, որը պարունակում է որոշ աշխարհագրական առանձնահատկություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31