Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Մարգարյանը պորտուգալական կողմին ներկայացրեց 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի հումանիտար հետևանքները

Հոկտեմբեր 21,2022 14:40

Հոկտեմբերի 20-ին Լիսաբոնում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, իսկ պորտուգալական կողմից՝ Պորտուգալիայի ԱԳՆ Եվրոպական հարցերի դեպարտամենտի ղեկավար Պաուլո Սանտոշը: Խորհրդակցություններին մասնակցում էր նաև Պորտուգալիայում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը։

Ընդգծելով, որ այս տարի նշվում է հայ֊պորտուգալական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը՝ կողմերը հանգամանալից քննարկեցին երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ գործընկերությանը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկմանը և Հայաստանում ընթացող լայնածավալ բարեփոխումների գործընթացներին։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլեր, մտքեր փոխանակվեցին ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու և թիրախավորված նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտության շուրջ։ Երկուստեք կարևորվեց նաև միջազգային հարթակներում շարունակական համագործակցությունը։

Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումներին։ Արա Մարգարյանը պորտուգալական կողմին մանրամասն ներկայացրեց 44֊օրյա պատերազմի և Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի մանրամասներն ու հումանիտար հետևանքները: Վերահաստատվեց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման հրամայականը՝ այս համատեքստում անհրաժեշտ համարելով գործընկեր պետությունների հասցեական հայտարարությունները։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման ձևաչափով շփումներին հաղորդել կանոնավոր բնույթ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31