Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պարտավոր է խոսել». հոկտեմբերի 27-ի դեպքերից 23 տարի անց. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 27,2022 10:52

Այսօր 1999 թվականի «Հոկտեմբերի 27»-ի պետական ահաբեկչության 23-րդ ողբերգական տարելիցն է, եւ չնայած 2018 թվականի հեղափոխությունից հետո քրեական գործը (այսուհետ՝ վարույթ) վերաբացվեց, սակայն 23 տարի անց գործը բացահայտված չէ:

Ի՞նչ ունենք վերաբացումից հետո. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանը հայտնեց, որ քրեական գործի վերաբացումից հետո իրեն երկու անգամ ԱԱԾ-ում հարցաքննության են հրավիրել, որից հետո որեւէ այլ բան չի արվել, եւ գործը բացահայտված չէ. «Ոչինչ չի արվել, ես տեղյակ չեմ, ինձ հայտնի չէ՝ ինչ է արվել: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պարտավոր է խոսել այս մասին եւ պատասխանել իմ բաց նամակին։ Ինքը պարտավոր է, քանի որ այդ որոշումը, անկախ, թե ինչ-ինչ յանն է գրել, դա ՀՀ -ի գլխավոր դատախազի ստորագրությունն է, կնիքը, եւ վերջ»:

Տիկին Բախշյանի գնահատմամբ՝ մինչ «Հոկտեմբերի 27» -ը բացահայտելը Նիկոլ Փաշինյանը, լինելով «Մարտի 1»-ի տուժող, ինքը պետք է շահագրգիռ լիներ «Մարտի 1»-ի բացահայտմամբ. «Վերսկսենք «Մարտի 1»- ից. ինքը, լինելով իրադարձությունների կենտրոնում գտնվող մարդ, պետք է շահագրգիռ լիներ՝ մարտի մեկը բացեր. չբացվեց: Ինչի՞ մասին է սա ասում. Հայաստանում չկա արդարադատություն, եւ այդ նշանակում է՝ իշխանության ամենակարեւոր թեւը՝ արդարադատությունը, չի գործում, չհեղափոխությունից հետո էլ չկա, եւ այդտեղից բխում են մեր բոլոր դժբախտությունները։

«Մարտի 1»-ը պետք է բացահայտվեր, քանի որ դա շատ ավելի շատ ակնհայտ ու հեշտ էր, քան «Հոկտեմբերի 27»-ը, քանի որ «Հոկտեմբերի 27»-ի մեջ արտաքին խաղացողները շատ են: Մեղրիի միջանցքի մասին «Հոկտեմբերի 27»-ից առաջ խոսել են, եւ այսօր մենք այդ իրականության մեջ ենք, թե ինչպես են բացահայտ Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա պահանջում միջանցք, որին կատեգորիկ դեմ են եղել Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը, անվտանգության խորհրդի նիստի ժամանակ դուռը շրխկացրել, դուրս են եկել:
Ի՞նչ է նշանակում՝ երկու տարի փող տանք, բայց զենք չստանանք: Անձամբ ես իրեն ընտրել եմ որպես ժողովրդավարության տեսակետ ընկալող մարդու, բայց միշտ չէ, որ ինքը իր այդ սկզբունքներին հավատարիմ է մնացել»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31