Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՕՖ-ի աջակցությամբ հիմնանորոգվել է Դիլիջանի արվեստի պետական քոլեջը

Հոկտեմբեր 29,2022 00:11

Դեռևս 2019թ-ին Հայ օգնության ֆոնդի Հայաստանյան գրասենյակը՝ ամերիկահայ բարերարներ Հրաչ և Սյուզան Թուֆայանների ֆինանսավորմամբ իրականացրել է Դիլիջանի արվեստի պետական քոլեջի հիմնանորոգման ու բարեկարգման մեծածավալ աշխատանքներ։ Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ քոլեջի բացման հանդիսավոր արարողությունը հնարավոր դարձավ իրականացնել երեկ՝ հոկտեմբերի 27-ին։

Դիլիջանի արվեստի պետական քոլեջից Aravot.am-ին հայտնեցին, որ ՀՕՖ-ը նաև երաժշտական գործիքներ ու համակարգիչներ է նվիրաբերել կրթօջախին։ Հանդիսավոր միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը։ Նա շնորհակալություն հայտնեց և´ բարերարներին, և´ շինարարներին  շենքի հիմնանորոգման համար։ Միջոցառումը եզրափակվեց համերգային ծրագրով, որով հանդես եկան քոլեջի սաները։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Դիլիջանի համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31