Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուղղակի Լուկաշենկոն մոռացել է ՀԱՊԿ-ի պայմանագրում ավելացնել, որ եթե հարձակվողը, օկուպացիոն երկրի ղեկավարը իրենց մարդն է լինում, ՀԱՊԿ-ը կարող է չգործել». Արմեն Խաչատրյան

Հոկտեմբեր 29,2022 12:04

«Սա համագումար է եւ քննարկվելու են կուսակցական հարցեր: Բացի այդ, այսօր ՔՊ կուսակցության վարչության անդամների ընտրություն է տեղի ունենալու, փակ, գաղտնի քվեարկություն է լինելու եւ մի շարք հարցեր պետք չեն, որ լուսաբանվեն: Կլուսաբանվեն այնքան, ինչքան անհրաժեշտ է: Աշխատանքային պրոցեսները պետք չի, որ լուսաբանվեն: Դուրս կգան, ձեզ տեղեկատվություն կտրամադրվեն»,- ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՔՊ համագումարը դռնփակ անցկացնելու եւ ԶԼՄ-ներին ներս չթողնելու որոշումը:

Հարցին՝ խաղաղության պայմանագրի ո՞ր տարբերակին է հակված հայկական կողմը՝ արեւմտյա՞ն, թե՞ ռուսական՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «ՀՀ-ի համար չկան արեւմտյան եւ ռուսական տարբերակներ եւ հակվածություն: Որեւէ մեկի կողմը մենք հակված չենք: Մենք հակված ենք միայն ՀՀ-ի կողմը ու պաշտպանում ենք միայն մեր շահը: Հիմա որ երկրները՝ Արեւմուտքը, Արեւելքը կարող են ավելի լավ պաշտպանել, դա արդեն կերեւա: Բայց այն, որ ՀՀ-ն աշխատում է բոլոր երկրների հետ, բոլոր բեւեռների հետ, որովհետեւ այլ ելք մենք չունենք, որեւէ կանխավ դիրքորոշումներ չկան ու չեն կարող լինել»:

Անդրադառնալով ՀԱՊԿ հավաքական անվտանգության արտահերթ նիստին Լուկաշենկոյի գնահատականներին՝ Արմեն Խաչատրյանն ասաց. «Լուկաշենկոն մի պահ մոռացել է, որ ինքը ՀԱՊԿ անդամ երկրի ղեկավար է, եւ ինքը այնտեղ հանդես է գալիս՝ որպես ՀԱՊԿ անդամ պետություն, որը ստորագրել է որոշակի պարտավորություններ՝ որոշակի իրավիճակների դեպքում: Ուղղակի Լուկաշենկոն մոռացել է մի բառ էլ ավելացնել, կամ ՀԱՊԿ-ի պայմանագրում ավելացնել, որ եթե հարձակվողը, օկուպացին երկրի ղեկավարը իրենց մարդն է լինում, ՀԱՊԿ-ը կարող է չգործել: Լուկաշենկոյի ասածը դա էր, ուղղակի այդ կետը չկա պայմանագրի մեջ, խորհուրդ եմ տալիս Լուկաշենկոյին առաջարկություն անի, ընդունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31