«Իհարկե, նոր հանգամանք է Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունը ՀՀ-ում, եւ դա համագործակցության նոր ուղղություն է»,- հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Պրահայում պայմանավորվածություն է ձեռքբերվել քաղաքացիական դիտորդական առաքելություն ՀՀ գործուղելու վերաբերյալ։
ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը, դիմելով փոխնախարարին, կարծիք հայտնեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները զարգանում են մի քանի ձեւաչափերում․ «Ոչ լավ միջադեպի արդյունքում որոշում կայացվեց, որ այստեղ կժամանեն ԵՄ քաղաքացիական դիտորդները, սակայն սա նոր ձեւաչափ է։ Մնում է հարց հանրության շրջանում, որը վերաբերելի է վիզաների դյուրացման երկխոսությանը»։
Կարդացեք նաև

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































