Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում Բելառուսի, Իրանի, Իսրայելի դեսպանատները շնորհավորել են Ադրբեջանին՝ «Հաղթանակի օրվա» առթիվ

Նոյեմբեր 08,2022 23:55

Ադրբեջանում Իրանի, Իսրայելի և Բելառուսի դեսպանատները շնորհավորական հրապարակումներ են կատարել 2020թ. պատերազմում Ադրբեջանի հաղթանակի կապակցությամբ:

«Թող բարձրյալը հանգստություն շնորհի բոլոր շեհիդներին»,- ըստ APA-ի` ասվում է Իրանի դեսպանատան շնորհավորանքում:

«Շնորհավոր Հաղթանակի օրը, Ադրբեջան: Ամբողջ տարածաշրջանին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում,ապագայի լիարժեք հույսեր»,- ասվում է Իսրայելի դեսպանատան շնորհավորական գրառման տեքստում:

«Բելառուսի դեսպանատունը շնորհավորում է եղբայրական ադրբեջանցի ժողովրդին տոնի կապակցությամբ: Ի սրտե հաջողություն ենք մաղթում տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու հարցում` հանուն Ադրբեջանի բարօրության և բարգավաճման»,- ասվում է Բելառուսի դեսպանատան շնորհավորանքում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930