Լրահոս
Օրվա լրահոսը

Կառնուտում «Սմարթ» ընթերցասրահ է բացվել

Նոյեմբեր 11,2022 13:26 Share

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը մասնակցել են Շիրակի մարզի Կառնուտ գյուղի միջնակարգ դպրոցի «Սմարթ» ընթերցասրահի բացման արարողությանը:

«Սմարթ» ընթերցասրահը հիմնվել է «Դասավանդի՛ր, Հայաստան», «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ների և անհատ անձանց աջակցությամբ:

«Այս նախաձեռնությունը, հիրավի, ողջունելի է: Ընթերցասրահի բացումը հնարավոր է դարձել համայնքի միասնականության շնորհիվ: Սա վառ օրինակ է, թե համախմբման միջոցով ինչպես կարելի է հաղթահարել բոլոր դժվարությունները, և մեր ապագա սերնդի համար ստեղծել արժանավայել պայմաններ: Երեխաներն էլ, վստահ եմ, հետևելու են այս օրինակին և կյանքում միշտ գտնելու են առաջ գնալու ճանապարհներ»,- ողջույնի խոսքում նշել է Ժաննա Անդրեասյանը և հավաստիացրել, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել դպրոցին հետագա նախաձեռնություններում:

Կառնուտի դպրոցի տնօրեն Հայկուհի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ժաննա Անդրեասյանին և Արսեն Բաղդասարյանին միջոցառմանը ներկա գտնվելու, դպրոցի անձնակազմին ու սաներին ոգևորելու, ինչպես նաև ընթերցասրահին գրքեր ու խաղեր նվիրելու համար:

Դպրոցի սաները ներկայացրել են նաև ընթերցասրահի ստեղծման գաղափարը, կառուցման ընթացքը, ինչպես նաև հետագա ծրագրերը:
Միջոցառման ընթացքում համագործակցության հուշագիր է կնքվել «Թալինի ավագ դպրոց» և «Կառնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների միջև, որի շրջանակում դպրոցների ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցելու և համատեղ նախագծեր իրականացնելու վերաբերյալ:

Ժաննա Անդրեասյանն իր խոսքում շեշտել է, որ դպրոցների միջև համագործակցության նախաձեռնությունն օրինակելի է. «Ուրախ եմ, որ դպրոցները փոխգործակցում են միմյանց հետ. համատեղ ծրագրերն ու փորձի փոխանակումը զարգացման նոր հնարավորություններ կստեղծեն ոչ միայն ուսումնական հաստատությունների, այլև երկու համայնքների միջև»:

Միջոցառմանը ներկա են եղել նաև «Սմարթ» ընթերցասրահի ստեղծմանն աջակցած կազմակերպությունների ներկայացուցիչները, Ախուրյանի համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը, դպրոցի նախկին սաներն ու համագյուղացիները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հյուրերը շրջել են դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին, կրթական ծրագրերին, զրուցել աշակերտների և ուսուցչական կազմի հետ:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930