Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում կիսվել է «Հայկական ալիք»-ի գրառմամբ
Նոյեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում 🇺🇸ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսին հարց է ուղղվել 🇮🇷Իրանի տարածած հայտարարությունների վերաբերյալ, մասնավորապես` Ադրբեջանի մասով:
📢Ասվում է. «Նրանք նաև մի հայտարարություն են արել՝ մեղադրելով Ադրբեջանին Իրանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու մեջ։ Կկարողանա՞ Միացյալ Նահանգները ոտքի կանգնել և պաշտպանել այդ հարևան երկրներին, եթե Իրանը շարունակի իր հռետորաբանությունը նրանց դեմ»:
‼️Ի պատասխան խոսնակն ասել է. «Մենք շատ հստակ ենք արտահայտվել, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար: Մենք կշարունակենք կանգնել մեր գործընկերների կողքին, աջակցել նրանց և, ի վերջո, դիմակայել այն ապակայունացնող ազդեցությանը, որը ներկայացնում է Իրանը և իր տարածաշրջանում և գուցե դրանից դուրս»:
Կարդացեք նաև
⁉️Ի՞նչ հետևություններ անել
☝️Եթե կա տարածաշրջանում մի երկիր, որը մեր բնական դաշնակիցն է և այս ընթացքում հանդես է եկել ոչ միայն մեզ համար նպաստավոր հայտարարություններով, այլ նաև գործողություններով, ապա այդ երկիրը միանշանակ Իրանն է: Իսկ ի՞նչ է բխում պետդեպարտամենտի խոսնակի հայտարարությունից. այն, որ փաստորեն ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ագրեսոր Ադրբեջանին, քանի որ իր նպատակն է Իրանին ճնշելը: Եվ բնավ էլ կարևոր չէ, որ այդ աջակցությունը հակասում է հայկական շահերին:


















































