Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն հետ չմնաց «Հայկական երազանքից»․ Անիում բոյկոտել են ավագանու նիստը

Նոյեմբեր 11,2022 18:22

Այսօր Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում նշանակված էր նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ էլ համայնքապետ էին ընտրելու։

Նիստը, սակայն չի կայացել քվորում չապահովվելու պատճառով։

3 մանդատ ունեցող նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցության առաջնորդ Ագուն Սաղաթելյանը դեռ երեկ մեզ տեղեկացրել էր, որ իր գլխավորած քաղաքական ուժը չի մասնակցելու ավագանու նիստին։ Պարզվեց, որ այսօր նիստին չի մասնակցել նաև 8 մանդատ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է «Հայ Փոստի» տեղի պատասխանատու Արման Սարիբեկյանը։

Նիստին ներկա են գտնվել միայն «Ազգ-համայնք» դաշինքի ներկայացուցիչները, այս քաղաքական ուժն ամենաշատ ձայներն էր հավաքել՝ ստանալով 10 մանդատ, սակայն չի կարող միանձնյա իշխանություն ձևավորել, քանի որ չի ստացել ձայների կեսից ավելին։ Այն գլխավորում է 18 տարվա ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանը։

Այսօր Արտակ Գևորգյանի լիազորությունները դադարեցվել են, պարտականությունները դրվել նրա տեղակալի վրա։

Ավագանու նիստը հետաձգվել է՝ նշանակվելով  երկուշաբթի։

Այսօրվանից սկսած՝ իշխանության ձևավորման համար կա երկշաբաթյա ժամանակ, եթե այս ընթացքում քվորում չապահովվի ու իշխանություն չձևավորվի, ապա ըստ ՏԻՄ օրենքի, ավագանու լիազորությունները կդադարեցվեն ու վարչապետը համայնքապետի ժ/պ կնշանակի, այնուհետ կնշանակվեն նոր ընտրություններ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930