Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բրնձով դիմակ, որը կօգնի պահպանել մաշկի երիտասարդությունը

Նոյեմբեր 15,2022 09:30

Աշխարհի տարբեր անկյուններում ապրող կանանց գեղեցկության գաղտնիքները նույնպես տարբեր են. կանայք դարերի ընթացքում սովորել են իրենց հասանելի միջոցներից գտնել այն զարմանալի բաղադրամասերը, որոնց շնորհիվ հնարավորինս երկար կպահպանեն իրենց հմայքն ու երիտասարդությունը։

Ճապոնացի կանանց դեպքում այդպիսի հրաշալի միջոց է բրինձը, որի կոսմետիկ առավելությունները նրանք նկատել էին հնուց ի վեր։ Բրինձը լինոլեաթթվի ու սկվալենի՝ կոլագենի արտադրությունը խթանող ուժեղ հակաօքսիդանտի աղբյուր է, որը դանդաղեցնում է կնճիռների առաջացումն ու պաշտպանում մաշկն արևի ճառագայթների բացասական ազդեցությունից։

Բրինձը նաև մաշկին այնքան անհրաժեշտ վիտամին A, E-ի աղբյուր է, որոնք խթանում են բջջային փոխանակությունն ու մաշկի վերականգնումը և ունեն հակաօքսիդանտային ընդգծված ազդեցություն։ Իր այս  բաղադրության շնորհիվ բրինձը կարող է դառնալ ոչ միայն ճապոնուհիների, այլև բոլոր կանանց գեղեցկության գաղտնիքներից մեկը։

Մենք առաջարկում ենք պատրաստել շատ պարզ դիմակ, որն ունի կնճիռները հարթեցնող և մաշկի երանգը բարելավող ազդեցություն։

Անհրաժեշտ բաղադրամասեր՝

  • 3 ճաշի գդալ բրինձ,
  • 1 ճաշի գդալ կաթ,
  • 1 ճաշի գդալ մեղր։

Դիմակը պատրաստելու համար խաշեք ու քամեք բրինձը՝ պահելով բրնձի ջուրը։ Բրնձի շիլային ավելացրեք գոլ կաթը և թեթևակի տաքացված մեղրը, խառնեք։ Դիմակը քսեք մաքուր և չոր մաշկին՝ թողնելով մինչև չորանալը։ Այնուհետև դիմակը լվացրեք բրնձի ջրով, որը պահպանել էիք։

Բրնձի ջուրը նույնպես հակաօքսիդանտային ազդեցություն ունի։ Այն խոնավացնում է մաշկը և խթանում արյան շրջանառությունը։ Այդ ջուրը օգնում է նաև մաշկի պիգմենտային բծերի, բորբոքային գործընթացների դեմ պայքարում։ Բրնձի ջրով կարելի է դեմքը սրբել՝ արևայրուք ընդունելուց առաջ՝ մաշկն արևից պաշտպանելու համար։

Ցանկալի արդյունք ստանալու համար խորհուրդ է տրվում դիմակն օգտագործել շաբաթը մեկ անգամ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930